Հյուսիսային Կորեան հաստատել է զինադադարի պայմանագրի ավարտը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 13, 2013 10:06

Չորեքշաբթի Հյուսիսային Կորեան հաստատել է 60-ամյա զինադադարի ավարտը և զգուշացրել, որ հաջորդ քայլը կլինի իր թշնամիներին ուղղված ռազմական հակահարված քայլերը, որոնք կլինեն «անգութ»:
Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության կոմից լուսաբանված հայտարարության մեջ նշվում էր, որ պատերազմական լարվածությունը առաջացնում են Միացյալ Նահանգները և Սեուլում նրա խամաճիկները:
«Մեզ մնում է միայն գործել հանուն արդարության և բանակի և ժողովրդի կողմից համապատասխան անգութ պատասխաններ տալ»,-ասել է նախարարության խոսնակը:
Հյուսիսային Կորեան նախորդ շաբաթ հայտարարել էր 1953թ.  Սեուլի հետ կնքված զինադադարի և խաղաղության դաշնագրերի խզման մասին՝ բողոք հայտնելով ընդդեմ Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի միջև իրականացվող զորավարժությունների:
Քանի որ Կորեական պատերազմը ավարտվել է զինադադարով,  այլ ոչ թե խաղաղության մասին պայմանագրով, երկու երկրները տեխնիկապես միշտ գտնվել են պատերազմական վիճակում:

Դիտվել է 842 անգամ:
Print Friendly

Leave a Reply