Հյուսիսային Կորեան դուրս է գալիս Հարավային Կորեայի հետ զինադադարի պայմանագրից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 13, 2013 12:02
Հյուսիսային Կորեայի Պաշտպանության պետական կոմիտեի ժողովրդական զինված ուժերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ 1950-1953-ին կորեական պատերազմի վերջում ստորագրված զինադադարի պայմանագիրն այժմ ԿԺԴՀ-ն համարում է ուժը կորցրած:
Նրա խոսքով, ԿԺԴՀ-ն “իրեն համարում է պայմանագրի հետ կապված պարտավորություններից ազատված”:
Նշված է եղել, որ Փհենյանը “առաջվա պես կանցկացնի ռազմակողմնորոշիչ քաղաքականություն”: Հանրապետությունը մտադիր է այսուհետ էլ “ամրապնդել ազգային ուժերը միջուկային զսպաշապիկներով, որոնք երկրի սուվերենության պաշտպանության հուսալի երաշխիք են”:






Facebook
Tweet This
Email This Post
