Երեխաներին շնաձկից փրկած հերոսը կորցրել է իր աշխատանքը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | մարտի 13, 2013 11:53
Բրիտանական բարեգործական կազմակերպության աշխտակից, Ուելսի 62-ամյա բնակիչ Պոլ Մարշալսին ամբողջ աշխարհում ճանաչվեց ավստրալական լողափում մի խումբ երեխաների փրկելով շնաձկից: Հերոսը երկումետրանոց գիշատիչին քշել էր ափից:
Տեղական ԶԼՄ-ները Մարշալսիին կնքեցին Ավստրալիայի ազգային հերոս և նրա հերոսական արարքի պատմությունը տարածվեց ամբողջ աշխարհում, հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը:
Սակայն գործատուները չգնահատեցին իրենց աշխատակցի հերոսությունը, քանի որ նա վերցրել էր հիվանդության տեղեկանք և բուժում ստանալու փոխարեն ուղևորվել էր Ավստրալիա հանգստանալու: Նրա ղեկավարները ասել են, որ իրենց աշխատակիցը կորցրել է վստահությունը:
Դիտվել է 1322 անգամ:





Facebook
Tweet This