Բեռլինում ցուցադրվել է «Աղետ-Ցեղասպանություն» կինոնկարը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 8, 2010 16:03

Ս.թ. ապրիլի 7-ին Բեռլինի «Բաբիլոն» կինոթատրոնում տեղի է ունեցել «Aghet-Ein Völkermord» (Աղետ-Ցեղասպանություն) վավերագրական կինոնկարի անդրանիկ ցուցադրումը` նվիրված Հայոց ցեղասպանությանը: 90 րոպե տեւողությամբ կինոնկարը նկարահանվել է գերմանացի կինոարվեստագետների կողմից 2009-2010թթ. ընթացքում (սցենարի հեղինակ եւ ռեժիսոր Էրիկ Ֆրիդլեր):

Կինոնկարի ցուցադրմանը ներկա են եղել Գերմանիայի քաղաքական գործիչներ, դիվանագիտական կորպուսի եւ գերմանահայ համայնքի ներկայացուցիչներ: Ֆիլմի ցուցադրումից հետո ելույթ է ունեցել Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը եւ ֆիլմի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերը: Ելույթներին հետեւել է մտքերի փոխանակում, որի ընթացքում դեսպան Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է միջոցառման մասնակիցների հարցերին:

Դիտվել է 2269 անգամ:
Print Friendly

Leave a Reply