Գորիս–Երևան ճանապարհին բեռնատար է շրջվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 13, 2013 11:19

Մարտի 13-ին, ժամը 02.26-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս–Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ,  անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Արցախի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն պատկանող «ԿամԱԶ» մակնիշի 043 ԼԼ 56 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1956 թ. ծնված Միշա Օհանյան) կողաշրջվել է: Պատահարի հետևանքով ուղևորուհի` 1931 թ. ծնված Լյուբա Օհանյանն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:

Հրշեջ–փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Լ. Օհանյանին: Վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից:

Դիտվել է 804 անգամ:
Print Friendly

Leave a Reply