Ինքնասպանության փորձ կատարած քաղաքացու վիճակը ծանր է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 13, 2013 11:17

Մարտի 12-ին, ժամը 23.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զորավար Անդրանիկի 37 շենքի մոտ քաղաքացին ինքնասպանության փորձ է կատարել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը:

Տեղում պարզվել է, որ նշված շենքից ցած է նետվել 1977 թ. ծնված Վահան Մկրտչյանը: Վերջինս, մինչ փրկարարների ժամանումը, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծանր է:

 

Դիտվել է 745 անգամ:
Print Friendly

Leave a Reply