Չինաստանի ածխահանքում ավելի քան 20 ածխահատ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 13, 2013 10:41

Չինաստանի հարավ-արևմուտքում երեկ երեկոյան Գույչժոուի խոշորագույն “Մաչան” ածխահանքում գազի արտահոսք  է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ, 4-ի ճակատագիրն անհայտ է:

Վթարի պահին գետնի տակ 83 ածխահատ էր աշխատում. նրանցից 58-ին հաջողվել է ինքնուրույն վեր բարձրանալ: Ներկայում որոնողա-փրկարարական օպերացիան շարունակվում է, հաստատվել է 21 ածխահատի մահը: Սկսվել է պատահարի պատճառների հետաքննությունը:

Դիտվել է 1279 անգամ:
Print Friendly

Leave a Reply