Հրդեհ` Երևանի Չայկովսկու փողոցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 13, 2013 10:48

Մարտի 12-ին, ժամը 13.57-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում` Կապանի երկաթբետոնե կառուցատարրեր արտադրող գործարանի մոտ այրվում է խոտածածկ տարածք:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.05-ին, մարվել` 14.13-ին:  Այրվել է 2000 քմ խոտածածկ տարածք և ջերմոցի պոլիէթիլենային ծածկը` 20 քմ մակերեսով:

Նույն օրը, ժամը 22.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չայկովսկու 34 շենքի առաջին հարկում ծուխ է նկատվոււմ:  Դեպքի վայր է մեկնել  երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.46-ին, մարվել` 22.51-ին:  Այրվել են շենքի կիսանկուղային հարկում տեղակայված «Ինտերմինեյշն» ՍՊԸ-ին պատկանող համակարգիչ, սեղան և 2 տպիչ:

Դիտվել է 983 անգամ:
Print Friendly

Leave a Reply