Հայաստանի արտգործնախարարը կայցելի Գերմանիա և Հունաստան

Պաշտոնական, Օրվա լուր | | March 13, 2013 10:34

Մարտի  13-14-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելեի հրավերով  աշխատանքային այց կկատարի Բեռլին, որտեղ հանդիպումներ կունենա երկրի օրենսդիր և գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Մարտի 15-ին Հունաստանի ԱԳ նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հրավերով պաշտոնական այցելությամբ նախարար Նալբանդյանը կայցելի Աթենք, ուր հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ:

Դիտվել է 878 անգամ:
Print Friendly

Leave a Reply