«Բարսելոնան» և «Գալաթասարայը» կշարունակեն պայքարը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 13, 2013 10:19

Կատալոնական «Բարսելոնան»  և Թուրքական «Գալաթասարայը» պայքարը կշարունակեն  ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարում:

«Բարսելոնան»  1/8 եզրափակչի առաջին խաղում զիջել էր մրցակցին` իտալական «Միլանին» 0:2 հաշվով և դժվարին դրությունում էր:՝Սակայն «Նոու Կամպ» մարզադաշտում կայացած պատասխան հանդիպումում «Բարսելոնան»  առավելության հասավ 4:0 հաշվով և շրջանցեց «Միլանին»:

Երկու գնդակ մրցակցի դարպասը  խփեց  «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին: Նա Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում բարձրացավ երկրորդ տեղ: 25-ամյա արգենտինացին իր գոլերի քանակը հասցրեց 58-ի: Լավագույն ռմբարկուն իսպանացի Ռաուլն է` 71 գնդակ:

Իսկ ահա, թուրքական «Գալաթասարայը»  պայքարից դուրս թողեց Հելզենկիրխենի «Շալկե 04»-ին:

Հելզենկիրխենում կայացած 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումում «Գալաթասարայը» հաղթեց 3:2 հաշվով: Առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը:

«Գալաթասարայը» կրկնեց 2001-ի հաջողությունը՝ դուրս գալով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ:

Ավելի վաղ 1/4 եզրափակիչ էին դուրս եկել Մադրիդի «Ռեալը», Դորտմունդի «Բորուսիան», Թուրինի «Յուվենտուսն» ու ֆրանսիական ՊՍԺ-ն:

Տեխնիկական արդյունքներ

«Բարսելոնա»«Միլան»՝ 4:0 (առաջին հանդիպում՝ 0:2)

Լիոնել Մեսի, 5, 40, Դավիդ Վիլյա, 54, Խորդի Ալբա, 90+1


«Շալկե 04» – «Գալաթասարայ»՝ 2:3 (առաջին հանդիպում՝ 1:1)

Ռոման Նոյշտեդտեր, 17, Միշել Բաստոս, 68 – Համիթ Ալթինթոփ, 37, Բուրակ Յիլմազ, 43, Յումիթ Բուլուտ, 90+5

Դիտվել է 662 անգամ:
Print Friendly

Leave a Reply