Րաֆֆի Հովհաննիսյանի կառավարության կազմը (ցանկ)

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 13, 2013 9:25

ankakh.am-ի էլեկտրոնային հասցեին հաղորդագրություն է եկել, այն տեղեկացնում է, որ  Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական խորհրդակցությունների արդյունքում որոշել է  ՀՀ կառավարության հետևյալ կազմը: Ըստ հաղորդագրության՝ երևում է, որ կից տեղեկատվությունը գտնվում է նաև ՀՀ նախագահի աշխատակազմում և  տեղեկություններ են  հավաքվում ցուցակում տեղ գտած   ապագա նախարարների ինքնությունը, նախկին գործունեությունը  պարզելու համար:  Հաղորդագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից քաղաքական խորհրդակցությունների արդյունքում մշակվել է ՀՀ կառավարության հետևյալ կազմը.

ՀՀ կառավարություն

Տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ փոխվարչապետ, Նախարար` Արմեն Ռուստամյան

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
Նախարար` Արտակ Ղազարյան

Առողջապահության նախարարություն
Նախարար` Ռամելա Մարգարյան

Արդարադատության նախարարություն
Նախարար` Զարե Սինանյան

Արտակարգ իրավիճակների նախարարություն
Նախարար` Ստեփան Սաֆարյան
 
Արտաքին գործերի նախարարություն
Նախարար`Թերեզա Յերիմյան

Բնապահպանության նախարարություն
Նախարար` Մարիամ Սուխուդյան

Գյուղատնտեսության նախարարություն
Նախարար` Գագիկ Խաչատրյան

Էկոնոմիկայի նախարարություն
Նախարար` Սամվել Աբրահամյան

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն
Նախարար` Արծվիկ Մինասյան

Կրթության եւ գիտության նախարարություն
Նախարար` Խաչիկ Գևորգյան

Մշակույթի նախարարություն
Նախարար` Տիգրան Խզմալյան

Պաշտպանության նախարարություն
Նախարար` Ժիրայր Սեֆիլյան

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
Նախարար` Արմեն Մարտիրոսյան

Սփյուռքի նախարարություն
Նախարար` Սերժ Թանկյան

Տրանսպորտի եւ կապի նախարարություն
Նախարար` Հովիկ Մուսաելյան

Քաղաքաշինության նախարարություն
Նախարար` Զարուհի Փոստանջյան

Ֆինանսների նախարարություն
Նախարար`Բագրատ Ասատրյան

Արդյո՞ք այն կազմվել է որպես “ստվերային կառավարություն”, խոսքը գնում է Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված “այլընտրանքային կառավարությա՞ն մասին” , թե՞ սա ՀՀ ապագա կառավարությունն է, պարզել չի հաջողվել: Սակայն հստակ հայտնի է, որ կից տեղեկատվությունը գտնվում է նաև ՀՀ նախագահի աշխատակազմում և արդեն իսկ հանձնարարական է ուղղվել համապատասխան պատասխանատու անձանց՝ տեղեկություններ հավաքել և պարզել ցուցակում ներառված որոշ /հասարակության և քաղաքական շրջանակների համար դեռևս անհայտ/ ապագա նախարարների ինքնությունը, նախկին գործունեությունը, կապերը և այլն:

Փաստաթղթի լրջության մասին է խոսում նաև այն փաստը, որ նման մարդկանց շրջանակը թերևս կարող է հայտնի լինել միայն Րաֆֆի Հովհաննիսյանին: Վարչապետի պաշտոնի “բաց մնալու” պատճառը նույնպես բավականին ուշագրավ է:

Դիտվել է 1300 անգամ:
Print Friendly

Leave a Reply