Հունաստանի կառավարող կուսակցության գրասենյակում 3 ռումբ է պայթել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 13, 2013 10:31

Հունաստանի կառավարող  “Նոր դեմոկրատիա” կուսակցության 3 գործիչների գրասենյակներում ինքնաշեն ռումբեր են պայթել մի քանի րոպե ընդմիջումով: Իշխանությունների տվյալներով, պայթուցիչները պատրաստվել են կերակուր պատրաստելու համար կիրառվող  գազի ոչ մեծ բալոններից:

Ռումբերից մեկը պայթել է երկրի զարգացման նախարարի տեղակալ Ստավրոս Կալաֆատիսի առանձնասենյակում, շենքի բարձր հարկում: Հրշեջ ծառայությունից տեղեկացնում են, որ շենքը զգալիորեն վնասվել է: Տուժել է մի կին, որին հիվանդանոց են տեղափոխել:

Մյուս երկու ռումբերը պայթել են խորհրդարանի պատգամավորներ Գեորգիոս Օրփանոսի և Կոստաս Հիոլեկասի գրասենյակներում: Պատճառված վնասը մեծ չէ, տուժածներ չկան:

Դիտվել է 1280 անգամ:
Print Friendly

Leave a Reply