Թուրքիայի վարչապետ Էրդողանը վատառողջ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 12, 2013 22:52

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վատառողջ լինելու պատճառով գնացել էր Անկարայի Աթաթուրքի անվան հետազոտական հիվանդանոց: Հիվանդանոցից դուրս գալիս նա զրուցել է մուտքի մոտ հավաքված լրագրողների հետ՝ նշելով. «Գրիպով էի վարակվել, Փառք Աստծո՝ լավ եմ»:
«Dünya Bülenti» կայքը գրում է, որ վարչապետ Էրդողանը նշել է, թե վատառողջ լինելու պատճառը, հավանաբար, ծանրաբեռնվածությունն է, ինչպես նաև եղանակային տատանումների հետևանքվ եկած վիրուսները: «Այս գրիպի պատճառով ձայնս էլ վատ վիճակում է, դրա համար էլ հետաձգել ենք այսօրվա ծրագրերը: Օգտակար կլինի, եթե մի երկու օր հանգստանամ: Փառք Աստծո՝ բավական լավ եմ և ոչ մի խնդիր չունեմ: Անցած շաբաթ խորհրդարանի դիմաց շատ ցուրտ էր, լուսանկարվելիս երևի մրսել եմ:»,-նշել է Էրդողանը:
Վարչապետի վատառողջ լինելու պատճառով չեղյալ է համարվել նրա ղեկավարած կուսակցության այսօրվա ժողովը:

Դիտվել է 828 անգամ:
Print Friendly

Leave a Reply