Հաքերները համացանցում տեղադրել են Միշել Օբամայի անձնական տվյալներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 12, 2013 22:10

Հաքերները համացանցում տեղադրել են ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի անձնական տեղեկություններ, այդ թվում կրեդիտային տվյալները:
Հրապարակվել են նաև Հետախուզությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ռոբերտ Մյուլլերի և մի շարք հոլիվուդյան աստղերի տվյալները:
Կայք էջում տեղադրված են վարկային գործակալությունների վարկանշային զեկույցները, ինչպես նաև Օբամայի և այլոց անձնական ֆինանսական տեղեկությունները և սոցիալական ապահովագրության համարները:
Կայքում հրապարակված են Օբամայի, Մյուլլերի, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի, գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերի, նախկին պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի, աստղեր Բրիտնի Սփիրզի, Մել Գիպսոնի և Էշթոն Քուչերի տվյալները:
Սպիտակ տունը չի մեկնաբանել իրադարձության առնչությամբ:

Դիտվել է 1084 անգամ:
Print Friendly

Leave a Reply