Վենեսուելան հետաքննություն կսկսի Չավեսին թունավորման գործի առնչությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 12, 2013 22:00

Վենեսուելան հետաքննություն կսկսի պարզելու, թե արդյոք Ուգո Չավեսի քաղցկեղը արտաքին ուժերի կողմից թունավորման հետևանք էր:
Կառավարության քննադատները մեղադրանքը համարել են Չավեսի ոճի դավադրության տեսություն, որն ուղղված է Վենեսուելայի սոցալական համակարգի դեմ «իմպերիալիստական» նկրտումներին:
Գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն խոստացել է հետևել հետաքննությունների անցկացմանը:
«Մենք ձգտում ենք բացահայտել ճշմարտությունը», – ասել է Մադուրոն տարածաշրջանային Telesur հեռուստաընկերությանը,-«մենք կարծում ենք, որ Չավեսին թունավորել են այն մութ ուժերը, որոնք ուզում էին նրան ոչնչացնել»:

Դիտվել է 1080 անգամ:
Print Friendly

Leave a Reply