Ավստրիան չի կարող մոռանալ իր նացիստական անցյալը. Ավստրիայի նախագահ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 12, 2013 21:58

Ավստրիան չի կարող մոռանալ իր նացիստական անցյալը, ասել է Ավստրիայի նախագահ Այնզ Ֆիշերը Ավստրիան Գերմանիային բռնի ուժով միացնելու 75-ամյակի կապակցությամբ:
1928թ մարտի 12-ին Ադոլֆ Հիտլերը իր զորքերի հետ միասին մուտք գործեց Ավստրիա, որը գնվում էր քաղաքական և տնտեսական անբարվոք վիճակում: Այս քայլը ցնծությամբ ողջունեցին հարյուր հազարավոր հայրենակիցներ, ովքել ավելի ուշ իրենց մասնակցությունն ունեցան Հոլոքոստը կյանքի կոչելու մեջ:
Մինչ կանցլեր Ֆրանց Ֆրանտիզկիի 1991թ. խորհրդարանին ուղղված ելույթը (որում նշվում էր, որ ավստրիացիները հավասարապես մեղավոր են Նացիստների կողմից պատճառված ցավի համար) Ավստրիան պաշտոնապես պնդում էր, որ եղել է Հիտլերի առաջին զոհը:
Նախագահի խոսքերով Հիտլերի երրորդ ռայխը չէր լինի առանց ՛՛ անթիվ ոճրագործների, մեղսակիցների, լրտեսների և արիական ռասսան քարոզողների՛:

Դիտվել է 1197 անգամ:
Print Friendly

Leave a Reply