Թուրքական գյուղի բնակիչները արդեն 60 տարի է մոմի լույսով են ապրում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 12, 2013 20:58

Կենտրանական Անատոլիայում գտնվող Նիղդե վիլայեթի Ալթունհիսար գավառի Քեչիքալեսի շրջանի 60 բնակիչ մոտ 60 տարի է սպասում է, որ իրենց թաղամասնում վերջապես էլեկտրաէներգիա կլինի: Թաղամասի բնակիչներից Նեջաթի Շիմշեքը «Anadolu» գործակալության լրագրողին պատմել է. «Ընտանիքներով հավաքվեցինք և գնացինք, սակայն մեզ ասացին, որ էլեկտրաէներգիա չեն կարող ապահովել: Մենք էլ դեռ շարունակում ենք դիմել: Կաուչուկ այրելով՝ փորձում ենք լույս ստեղծել, սակայն երեխաները հիվանդանում են, թունավորվում»:
Մեկ այլ գյուղացի Յունուս Շիմշեքը նշել է, որ արդեն 60 տարի է իրենք խաբված են և էլեկտրաէներգիա այդպես էլ չունեն: «Մենք ստիպված ենք մեր սարքավորումները լիցքավորել քաղաքում: Իմ հայրը 60 տարեկանում մահացավ՝ այդպես էլ լույսի երես չտեսնելով: Ես 43 տարեկան եմ և 9 երեխան ունեմ, ոչ ես եմ լույս տեսել, ոչ էլ երեխաներս»,-բողոքել է Շիմշեքը:
Քեչիքալեսիի քաղաքապետ Լյութֆի Օզթյուրքը հարցի առնչությամբ նշել է, որ վերոնշյալ բնակավայրում էլեկտրաէներգիայի անցկացման պահանջը մերժվել է, քանի որ տների քանակը քիչ է:

Դիտվել է 952 անգամ:
Print Friendly

Leave a Reply