Բուլղարացիները ավելներով ցույցի են դուրս եկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 12, 2013 20:55

Բուլղարիա խորհրդարանի շենքի դիմաց տեղի է ունեցել բողոքի ցույց, որի մասնակիցները պատգամավորների նկատմամբ իրենց դժգոհությունն արտահայտելու համար օգտագործել են ավելնել, զուգարանի թղթեր և մանկական տակդիրներ:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ սպասվում է, որ այսօր Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը կհայտարարի տեխնիկական կառավարության կազմը, որը կգործի մինչև խորհրդարանական արտահերթ ընտրությունները, որոնք տեղի կունենան մայիսի 12-ին:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ փետրվարի 20-ին Բուլղարիայում զանգվածային ցույցեր տեղի ունեցան՝ ընդդեմ գնաճի և տնտեսման քաղաքականությանը, կառավարությունը հրաժարական տվեց: Քաղաքական կուսակցությունները հանձն առան նոր կառավարության կազմավորման պատասխանատվությունը, ինչը էլ ավելի խորացրեց ճգնաժամը երկրում: Այդ պատճառով էլ նախագահը որոշում կայացրեց խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

Դիտվել է 1067 անգամ:
Print Friendly

Leave a Reply