Ադրբեջանում “Խուրալ” թերթի խմբագիրը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 12, 2013 20:39

Այսօր՝ մարտի 12-ին, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը “Խուրալ” թերթի գլխավոր խմբագիր Ավազ Զեյնալիին 9 տարվա ազատազրկման է դատապարտել: Միևնույն ժամանակ պատիժը կրելուց հետո նրան արգելվում է մեկ տարվա ընթացքում զբաղվել կոմերցիոն գործունեությամբ: Բացի այդ՝ պետք է պետական բյուջե մուտքագրի շուրջ 4076 մանաթ վնասը, հաղորդում է ադրբեջանական “Contact” լրատվական կայքը:
Զեյնալին ձերբակալվել է 2011թ. հոկտեմեբրին, իսկ դատական գործընթացը սկսվել է 2012թ. մայիսին:
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել խոշոր չափերի կաշառք վերցնելու, հարկերի վճարումից խուսափելու, դատարանի որոշումը չկատարելու մեջ: Ավելի վաղ դատախազը միջնորդել էր նրան դատապարտել 11 տարվա ազատազրկման:
Զեյնալիին ձերբակալվել է նախկին պատգամավոր Գյուլար Ախմեդովայի բողոքի հիման վրա: Վերջինս ևս խարդախության համար ձերբակալվել է: Խմբագիրը հերքել է իրեն ներկայացված մեղադրանքները՝ նշելով, որ ձերբակալվել է նախագահ Իլհամ Ալիևեի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևի և մամլո խոսնակ Ալի Հասանովի պատվերով:
Միջազգային և ադրբեջանական մի շարք կազմակերպությունների պնդմամբ՝ Զեյնալին պատժվել է  իր մասնագիտական գործունեության, մասնավորապես՝ բարձարստաիճան պաշտոնյաներին մերկացնող մի շարք հոդվածների համար:

Դիտվել է 1091 անգամ:
Print Friendly

Leave a Reply