Հայաստանում կայացավ երիտասարդական դասընթաց ԵՄ-ի «Youth in Action» ծրագրի շրջանակներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 12, 2013 17:40

Ծաղկաձոր քաղաքում 2013թ.-ի մարտի 4–ից 12–ը Եվրոպական Խորհրդի 11 անդամ երկրիների երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցավ դասընթաց` ոչ ֆորմալ կրթության լավագույն ավանդույթներով:

Դասընթացին մասնակցեցին Հայաստանի, Վրաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Հունաստանի, Ռումինիայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Թուրքիայի, Սլովակիայի և Խորվատիայի երիտասարդական կազմակերպությունների ակտիվիտներ և կամավորներ:

Դասընթացի ընթացքում քննարկվեցին խտրականության, հասարակական մերժվածության, հասարակության մեջ կամավորության գաղափարի և արժեքների ընկալման և կամավորական աշխատանքի կարևորության թեմաները (ինչը հանդիսանում է հասարակական կյանքում երիտասարդության մասնակցությունը ավելի արդյունավետ և զգալի դարձնող միջոց), ինչպես նաև բարձրաձայնվեցին տարբեր հասարակություններում երիտասարդներին հուզող այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են երիտասարդների շրջանակում գործազրկության բարձր մակարդակը, կրթական համակարգի անկատարությունը, աղքատությունը և թմրամիջոցների օգտագործումը և ալկոհոլային կախվածությունը:

Տարբեր խաղերի, խմբակային քննարկումների և ոչ-ֆորմալ կրթության այլ գործիքների միջոցով երիտասարդները փորձեցին լուծումներ առաջարկել և մշակել ծրագրեր, որոնց միջոցով հնարավոր կլինի մեղմացնել այդ բացասական երևույթների ազդեցությունը:

Դասընթացի մեկ այլ կարևոր բաղադրիչ էր միջմշակութային փոխանակումը, ինչը թույլ է տալիս խթանել միջազգային հարաբերությունները և բարձրացնել երկկողմ հասկացվածությունը, երիտասարդները հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց երկրի մշակույթը, սովորույթները, ազգային կերակուրները:

Հատուկ կազմակերպված երեկոյի ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց կազմակերպությունները և դրանց դերակատարումը համայնքի կյանքում, ինչպես նաև իրենց անձնական կամավորության փորձը: Բացի այդ ներկայացվեց ԵՄ «Youth in Action» ծրագիրը և «Եվրոպական կամավորության ծառայություն»-ը:

Դասընթացը համատեղ անցկացվեց տեղացի և Իտալիայից հրավիրված մասնագետների կողմից, ովքեր տարբեր երկրներում նմանատիպ միջոցառումների անցկացման և իրականացման մեծ փորձ ունեն:

Դասընթացը իրականացվեց «Երիտասարդների փոխանակում և համագործակցություն» (Youth for Exchange and Cooperation) տեղական երիտասարդական  կազմակերպության ջանքերով` Եվրոպական միության «Youth in Action» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է խթանել տարբեր ազգերի միջև ճանաչողականության բարձրացումը, հանդուրժողականությունը, համերաշխությունը, ինչպես նաև երիտասարդներին ներգրավել Եվրոպայի ապագայի կերտման գործընթացին: Ծրագիրը խթանում է ոչ-ֆորմալ կրթությունը և միջմշակութային երկխոսությունը, այն ներգրավում է բոլոր երիտասարդնորին անկախ նրանց կրթական, սոցիալական և մշակութային ծագմանը:

«Երիտասարդների փոխանակում և համագործակցություն»-ը երիտասարդական հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է երիտասարդների կողմից երիտասարդների համար: Կազմակերպության նպատակն է խթանել երիտասարդների ակտիվ մասնակցությունը հասարակական կյանքում: Հիմնական նպատակն է նպաստել միջմշակութային երկխոսությունը, ստեղծել համագործակցություն տարբեր երկրների երիտասարդական կազմակերպությունների միջև և խթանել տարբեր սոցիալական խմբերին պատկանող երիտասարդների ընդգրկվածությունը հասարակական կայանքում:

Կազմակերպությունը իրականացնում է ոչ-ֆորմալ կրթական ծրագրեր, վերապատրաստման դասընթացներ, սեմինարներ, կամավորական ճամբարներ և բնապահպանական ծրագրեր:

Դիտվել է 1456 անգամ:
Print Friendly

Leave a Reply