PKK-ն ազատ է արձակելու 8 թուրք գերիներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 12, 2013 17:32

Քրդստանի աշխատավորական կուսակցությունն (PKK) ազատ է արձակելու իր մոտ պահվող 8 թուրք գերիներին, ովքեր տարբեր ժամանակահատվածում առևանգվել էին Դիարբեքիրից, Վանից, Մուշից, Բինգյոլից և Շըրնաքից, հաղորդում է թուրքական “T24” լրատվական կայքը:

Թուրքիայի մեջլիսի քուրդ պատգամավոր Սեբահաթ Թունջելը հայտարարել է, որ  վաղը` մարտի 13-ին, ազատ կարձակվի ութ թուրք, որոնք նախկին զինվորներ կամ պետական պաշտոնյաներ են: Նրանցից մի քանիսն արդեն երկու տարի շարունակ PKK-ի ձեռքում են:

Օրեր առաջ PKK-ն համացանց էր գցել մի տեսագրություն, որտեղ առևանգված պաշտոնյաները տեսախցիկի առաջ ասել էին, թե իրենց մոտ ամեն ինչ կարգին է ,  շուտով կլինեն տանը։

Դիտվել է 834 անգամ:
Print Friendly

Leave a Reply