Թուրքիայում Սբ Փրկիչ եկեղեցու վերականգնողական աշխատանքները կավարտվեն 2014թ.

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 12, 2013 17:06

Թուրքիայում Սբ Փրկիչ եկեղեցին վերականգնվում է: Անիի Սբ Փրկիչ եկեղեցու վերանորոգման աշխատանքները կավարտվեն 2014թ. նոյեմբերին, հայտնել է Կարսի մշակույթի և զբոսաշրջության վարչության ղեկավար Հաքան Դողանայը, հաղորդում է թուրքական “Sondakika” լրատվական կայքը:

Վերանորոգումն իրականացնում են Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը ու Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը: Ներկայում հաշվառվում են եկեղեցու թափված քարերը:

Պատմական հուշարձանի կառուցումն ավարտվել է 1035թ.: Պահպանված արձանագրության համաձայն` եկեղեցու հիմադիրը Աբուլղարիբ Պահլավունի իշխանն է: Վերջինս այս եկեղեցին կառուցել է Սուրբ խաչի մասունքները պահպանելու համար:

 

Դիտվել է 1135 անգամ:
Print Friendly

Leave a Reply