Ֆուտբոլի Հայստանի գավաթակիրն առավելություն կունենա

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 8, 2010 14:25

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղերում Երևանի «Բանանցը» և Աշտարակի «Միկան» կրկին հաղթեցին իրենց մրցակիցներին և դուրս եկան կիսաեզրափակիչ:

«Բանանցը» առաջին հանդիպումում հյուրընկալվելիս առավելության էր հասել «Շիրակի» նկատմամբ (1:0), և երկրորդ խաղում էլ մրցակցին ոչ մի հույս չթողեց, սեփական խաղադաշտում հաղթելով խոշոր հաշվով` 3:0:«Միկան» հյուրընկալվելիս նվազագույն առավելությամբ 1:0 հաշվով հաղթեց «Կիլիկիային»: Մրցակիցների առաջին հանդիպումն ավարտվել էր «Միկայի» տպավորիչ հաղթանակով` 3:0:

Այսպիսով, կիսաեզրափակչում կմրցեն «Բանանցը» և «Միկան»: Մինչև այդ կիսաեզրափակիչ էին դուրս եկել «Փյունիկը» և «Ուլիսը»: Փաստորեն, այս չորս թիմերն էլ առաջիկայում Հայաստանը ներկայացնելու են Եվրոպական գավաթային մրցաշարերում:

Ի դեպ, «Բանանցը»  նոր նվաճեց այդ ուղեգիրը: Թիմը 2009-ին Հայաստանի առաջնությունում զբաղեցրել էր 4-րդ տեղը, զրկվել է այդպիսի իրավունքից: Եվ քանի որ  այս տարվա գավաթին կտիրի հենց 1-4-րդ տեղերը գրաված թիմերից որևէ մեկը, և մյուս երեք ակումբներն  որևէ խնդիր այդ առումով չունեն, ապա «Բանացը»  մեխանիկորեն արդեն դարձել է ուղեգրի տեր:

Բացի այդ, արդեն պարզ է, թե որ թիմերը Հայաստանը կներկայացնեն եվրոպական  գավաթային մրցաշարերում:

Չեմպիոնների լիգայում հանդես կգա «Փյունիկը», Եվրալիգայում` «Միկան», «Ուլիսը» և «Բանացը»: Վերջիններիս համար տարբերությունն այն է լինելու, որ Հայաստանի գավաթակիրը Եվրալիգայում հանդես է գալու 2-րդ փուլից, իսկ մյուս թիմերը պայքարն այդ ստուգատեսում կսկսեն 1-ին փուլից:

Դիտվել է 1256 անգամ:
Print Friendly

Leave a Reply