Իսրայելի նախագահը Իրանին համարել է աշխարհին սպառնացող ամենամեծ վտանգը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 12, 2013 17:01

Իսարայելի նախագահը Իրանին անվանել է աշխարհի խաղաղությանը սպառնացող ամենամեծ վտանգը:

Երեքշաբթի Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում՝ Եվրոպական խորհրդարանում, Շիմոն Պերեսը լիբանանյան Հզբոլահ խմբավորմանը անվանել է ահաբեկչական կազմակերպություն:

Ամեն դեպում նրա հիմնական քննադատությունը ուղղված էր Իրանի դեմ: «Ոչ ոք չի սպառնում Իրանին, Իրանն է սպառնում բոլորին»,- ասել է նա:

Նրա խոսքերով Իրանի ռեժիմը վտանգում է Իսրայելի գոյությունը՝ այլ պետությունների զինելով և ժխտելով հոլոքոստը՝ դրանով իսկ հիմք դնելով մեկ այլ ողբերգության:

Պերեսը կոչ արեց խորհրդարանի  անդամներին Հզբոլահին պիտակավորել որպես ահաբեկչական կազմակերպություն և ահաբեկչությունն էլ  ահաբեկչություն անվանել:

Բուլղարիայի իշխանությունները հայտնել էին, որ երկու իսրայելցի զբոսաշրջիկների և մեկ բուլղարացու կյանք խլած ահաբեկչական հարձակումը կազմակերպել են Հզբոլահի անդամները:

Դիտվել է 1277 անգամ:
Print Friendly

Leave a Reply