Պոլսահայ լեզվաբանը թուրք դատախազներին վախկոտ է անվանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 12, 2013 16:28

Պոլսահայ հայտնի լեզվաբան, թուրքական “Taraf” պարբերականի նախկին լրագրող Սևան Նիշանյանը հայտարարել է, թե հրաժարվում է պաշտպանական ճառ ասել իր դեմ ներկայացված անհիմն մեղադրանքներին ի պատասխան, հաղորդում է Ստամբուլում լույս տեսնող “Ակոս” թերթը:

Ստամբուլի գլխավոր դատախազությունն ավարտել է Նիշանյանի կողմից Մուհամեդ մարգարեին ուղղված վիրավորանքի գործով հետաքննությունը՝ մեղադրական զեկույցում հայ լեզվաբանի համար պահանջելով 1,5 տարվա ազատազրկում։

Նիշանյանը հայտարարել է, թե պաշտպանական ճառով հանդես չի գալու և նույնիսկ մտադիր էլ չէ մեղադրական զեկույցը կարդալ, քանի որ դա կնշանակի, որ ընդունում է իր մեղքը։ Նա հայտարարել է, որ Թուրքիայում դատախազները վախկոտ են, և երբ բողոք է գալիս, շտապ դատական գործ են հարուցում։

Հիշեցնենք, որ Սևան Նիշանյանն իր բլոգում գրել էր, թե շատ վաղուց մահացած անձանց ծաղրից և վիրավորանքից պաշտպանող իրավական կետեր չկան:

“Եթե կարող ես Հուլիոս Կեսարի դեմ ռեպլիկ անել, տրամաբանորեն կարող ես նույնը անել Մուհամեդի կամ Հիսուսի հանդեպ”,-գրել է Սևան Նիշանյանը:

Դիտվել է 671 անգամ:
Print Friendly

Leave a Reply