Պայքարը կշարունակեն «Փյունիկը» և «Գանձասարը»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 12, 2013 16:20

Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի երկու խաղ: «Փյունիկը» և «Գանձասարը» կատարեցին առաջադրանքը,  կիսաեզրափակչում  հանդես գալու իրավունքի արժանացան:

Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս «Իմպուլսին» հաղթեց 3:0 հաշվով: «Գանձասարը» սեփական հարկի տակ անցկացրած խաղում նվազագույն առավելությամբ (1:0) հաղթեց «Ալաշկերտին»:

Տեխնիկակակն արդյունքներ

«Գանձասար» – «Ալաշկերտ»` 1:0 (առաջին հանդիպումն ավարտվել էր 0:0 հաշվով)

Նարեկ Բեգլարյան, 65

«Իմպուլս» – «Փյունիկ»` 0:3 (2:2)

Գագիկ Պողոսյան, 5, Վարդան Բակալյան, 82, Կամո Հովհաննիսյան, 89

Դիտվել է 880 անգամ:
Print Friendly

Leave a Reply