Արթիկի բասկետբոլիստուհիների և Թբիլիսիի բասկետբոլիստների հաղթանակով
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | մարտի 12, 2013 16:03
Երևանի «Գրանդ սպորտ» մարզահամալիրում ավարտվեցին բասկետբոլիստների և բասկետբոլիստուհիների միջազգային մրցաշարերը, որոնք նվիրված էին հայկական սպորտի երախտավորներ Վիտալի Զաստուխովի և Ջեմմա Իսրայելյանի հիշատակին:
Աղջիկների մրցաշարում 4 թիմերի պայքարում ուժեղագույն ճանաչվեց Արթիկի հավաքականը: Հաջորդ տեղերը գրավեցին Երևանի 2-րդ և 1-ին թիմերը, Ղազախստանի Ակտաու քաղաքի հավաքականները:
Պատանիների մրցավեճում լավագույնը Թբիլիսիի թիմն էր, որը մարզում է Գիա Ղազանչյանը: Ապա հաջորդեցին Երևանի, Բաթումի, Գյումրիի հավաքականները:
Դիտվել է 837 անգամ:





Facebook
Tweet This