Ցուցադրության է հանվել շոկոլադից պատրաստված հյուրասենյակ, որտեղ յուրաքանչյուր իր կարելի է ուտել (լուսանկարներ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 12, 2013 15:28

Բելառուսի Մինսկ քաղաքի խանութներից մեկում վաճառքի է հանվել ամբողջովին շոկոլադից պատրաստված հյուրասենյակ:

20 քառակուսի մետր տարածք ունեցող սենյակի բոլոր առարկաները պատրաստված են այդ համեղ ուտելիքից:

Ճարտարապետ Էլենա Կլիմենտը օգտագործել է ավելի քան 60 կգ բելգիական շոկոլադ այդ սենյակում ամեն ինչ՝ սկսած բուխարիից մինչև թեյի բաժակները և կոմոդը պատրաստելու համար:

Գլուխգործոցը պատրաստելու համար պահանջվել է երկու ամիս և ևս երկու շաբաթ շոկոլադը կահույքի մասերի և աքսեսուարների վերածելու համար:

Շոկոլադե սենյակը կցուցադրվի ALL առևտրային սրահում մինչև ապրիլի 14-ը, որից հետո այն կկտրատվի մանր մասերի և կբաժանվի այցելուներին:

Սա շոկոլադից սենյակ պատրաստելու առաջին դեպքը չէ: 2011թ-ի փետրվարին Լիտվացի Մինդաուգաս Տենձիագոլսկիսը օգտագործել էր 299կգ շոկոլադ`  ճաշասենյակ ստեղծելու համար, որտեղ ամեն ինչ՝ սկսած գրապահարաններից մինչև արվեստի գործեր, պատրաստված էին շոկոլադից: Շոկոլադե ճաշասենյակը ցուցադրվել էր տեղական սուպերմարկետներից մեկում Վալենտինի օրվա կապակցությամբ:

Դիտվել է 1106 անգամ:
Print Friendly

Leave a Reply