Արշալույս Թարվերդյանը ընտրվել է ՀԱԱՀ ռեկտոր

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | March 12, 2013 15:00

Տեղի է ունեցել ՀՀ Կրթության և գիտության նախարարության “Հայաստանի ազգային ագրարային համալսարան” հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին մասնակցել են խորհրդի 28 անդամներից 25-ը: Օրակարգում ընդգրկված է եղել ռեկտորի թափուր պաշտոնի  մրցույթի հարցը: Առաջադրվել էր մեկ թեկնածու՝ պրոֆեսոր Արշալույս Թարվերդյանը: Նա ներկայացրել է ՀԱԱՀ  զարգացման  հնգամյա ծրագիր: Քննրակումից հետո,  համաձայն “Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին” ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետի եւ “Հայաստանի ազգային ագրարային համալսարան” հիմնադրամի կանոնադրության 38 եւ 39-րդ կետերի, ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի կողմից` գաղտնի քվերակությամբ 5 տարի ժամկետով ՀԱԱՀ  ռեկտոր է  ընտրվել պրոֆեսոր Արշալույս Թարվերդյանը:
ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նիստին  մասնակցել են խորհրդի անդամներ՝ ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և այլ պաշտոնյաներ: Նիստը վարել է ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Լևոն Սարգսյանը:

Դիտվել է 990 անգամ:
Print Friendly

Leave a Reply