Իրանի նախագահը քննադատության է արժանացել Ուգո Չավեսի մայրիկի հետ գրկախառնվելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 12, 2013 14:59

Լուսանկարը, որտեղ նախագհ Ահմադինեժադը Ուգո Չավեսի հուղարկավորության ժամանակ գրկել էր Վենեսուելայի հանգուցյալ նախագահի մորը, հակասությունների առարկա է դարձել մահմեդական հոգևոր շրջանակներում:

Նկարում Ահմադինեժադը և Էլենա Ֆիրաս դե Չավեսը այտերով իրար են հպվում որպես իրենց վիշտը կիսելու նշան:

Ամեն դեպքում պահպանողական մահմեդականները հայտնում են, որ մահմեդական դոկտրինի համաձայն մահմեդական տղամարդը չի կարող իր ընտանիքի անդամ հանդիսացող կնոջից բացի այլ կանանց դիպչել:

Նրանց կարծիքով նրա պահվածքը վիրավորել է Իրանի կրոնական հպարտությունը:

Իրանի երկրորդ քաղաք համարվող Սպահանի  կրոնական առաջնորդ Մուհամադ Թաղի Ռահբարը հայտնում է, որ Ահմադինեժադը կորցրել է ինքնատիրապետումը, իսկ Իրանի իսլամական հանրապետության նման երկիր ներկայացնող նախագահը չի կարող գրկախառնվել կամ իր հույզերը արտահայտել, ինչը պատշաճ չէ երկրի հպարտության համար:

Բացի դրանից Ահմադինեժադը արդեն քննադատվել էր երկրի բարձրագույն հոգևոր առաջորդ Այաթոլա Խոմենեի կողմից Ուգո Չավեսի մահվան կապակցությամբ իր ուղարկած ցավակցական ուղերձում Հիսուս Քրիստոսին հիշատակելու համար: Հոգևոր առաջնորդի կարծիքով Ահմադինեժադը այդ քայլով շատ հեռուն է գնացել, որը կարող էր անհանգստություններ առաջացնել Իրանի հոգևոր շրջանակներում: Նրա կարծիքով նախագահը պետք է ընդհանրապս չհիշատակեր կրոնը:

Ամեն դեպքում այդ նկարի շուրջ խոսակցությունները ավելի մեծացան, երբ իրանական թերթերից մեկը մեղադրեց Daily Telegraph թերթին իրական նկարը կեղծելու համար, որից հետո հրապարակվեց մի նկար որտեղ Ահմադինեժադը գրկախառնված է Չավեսի զարմիկներից մեկի հետ, որի կեղծ լինելու համար հետագայում Entekhab  լրատվական կայքը ներողություն խնդրեց՝ դրա մեջ մեղադրելով իր լրագրողին:

 

Դիտվել է 1079 անգամ:
Print Friendly

Leave a Reply