Հայ գրոսմայստերի բախտը կրկին չբերեց
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | April 8, 2010 14:11
Վարուժան Հակոբյանը Ֆիլադելֆիայում (ԱՄՆ) ավարտված շախմատի միջազգային մրցաշարում անհաջող է հանդես եկել:
Նա ,9 հնարավորից վաստակելով 6 միավոր, 127 մասնակիցների մեջ գրավել է 11-րդ տեղը: 7 միավորով ուժեղագույն է ճանաչվել ԱՄՆ-ի հավաքականի առաջատար Գատա Կամսկին: Ի դեպ, Հակոբյանը նույնպես հանդես է գալիս ԱՄՆ-ի հավաքականի կազմում և երկու անգամ մրցանակակիր է դարձել Շախմատի համաշխարհային օլիմպիադաներում: Սակայն վերջին շրջանում հայ գրոսմայստերը չի կարողանում վերագտնել իր խաղը:






Facebook
Tweet This
Email This Post
