Միխայիլ Մարկոսովը վնասվածք է ստացել
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | մարտի 12, 2013 14:24
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, ռուսական «Ուֆայի» հարձակվող Միխայիլ Մարկոսովը վնասվածք է ստացել` քթի կորտրված, ուղեղի ցնցում:
Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին խմբի առաջնության 23-րդ տուրի՝ «Սիբիրի» հետ հանդիպման 44-րդ րոպեին նա բախվել է մրցակցի դարպասապահին և հեռացվել խաղադաշտից: Տուժել է նաև «Սիբիրի» դարպասապահ Եվգենի Տրունինը: 20-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է հիվանդանոց: Ընթացիկ մրցաշրջանում նա այլևս խաղադաշտ դուրս չի գա:
Հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով:
Դիտվել է 760 անգամ:





Facebook
Tweet This