Հայ մշակույթի իրական հնարավորությունները. ներկայացնում է «Անտրակտը»

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 12, 2013 13:39

«Անտրակտ» գործակալությունը «Նարեկացի» արվեստի միությունում ներկայացրեց Հայկական երաժշտության համերգ: Ելույթ ունեցան գործակալության հետ համագործակցող պրոֆեսիոնալ խմբեր ու անհատ կատարողներ:
«Անտրակտը»` տուրիստական գործակալությունների և ծառայություն մատուցող կազմակերպությունների համար մշակում է մշակութային և ինտերակտիվ հատուկ ծրագիր, որտեղ հայ մշակույթը կներկայանա բազմակողմանիորեն: Ներկայացնում է հայ լավագույն դասական, հոգևոր, ժողովրդական և էստրադային երաժշտությունը, ազգային տոները, ծեսերն ու ավանդույթները, ինտերակտիվ խաղերի միջոցով փոխանցում է պատմական գիտելիքներ, ինֆորմացիա` հայ ժողովրդի պատմության այս կամ այն իրադարձության մասին: Գործակալությունն ունի պրոֆեսիոնալ երաժիշտներից, պարողներից և դերասաններից բաղկացած ամբողջական կազմ, համագործակցում է նաև պատմաբաննների և ազգագարագետների հետ:
Օպերային երգչուհի , խմբավար, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասախոս, Վիեննայի կամերային օպերային թատրոնի մեներգչուհի, հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր Լուսինե Ազարյանն ինքն է հիմնել այս գործակալությունը: Լուսինեն պատահական հայտնվելով տուրիզմի ոլորտում` նկատել է, որ հայ մշակույթը պատշաճ կերպով ներկայացված չէ և ուսումնասիրելով հարնապետության գրեթե ողջ երաժշտական դաշտը, փորձել է գտնել լավագույններին ու պրոֆեսիոնալներին:
– Մենք ունենք հարուստ մշակութային ավանդույթներ և տաղանդավոր արվեստագետներ, որոնք լիովին կարող են ներկայացնել մեր տեսակը: Հայ արվեստագետի պատվի զգացումն ինձ ստիպեց ստեղծել այս ամենը, – ասում է Լուսինեն:
«Նարեկացի» արվեստի միությունում «Անտրակտը» ներկայացրեց հայ երաժշտության գրեթե բոլոր ժանրերը. դասական, հոգևոր, ժողովրդական, գուսանական, էստրադային , ջազային և այլն: Համերգի նպատակն էր ներկայացնել հայ մշակույթի իրական հնարավորություններն ու ուժերը:
Ելույթ ունեցան դափնեկիրներից կազմված` «Վարդանյան» լարային քառյակը, օպերային թատրոնի մեներգիչ` Պերճ Գարազյանը, ժողովրդական երգիչ` Էդգար Խաչատրյանը, «Արեգ» ժողգործիքների համույթը, «Լուսնակ» վոլկալ համույթը, «Դուդուկներ» համույթը և այլն: Համերգի վերջում արտիստները հանդիսատեսի օգնությամբ, բեմադրեցին հայ ավանդական հարսանիքը` համապատասխան երգ ու պարով, ծիսական արարողակարգով, որին մասնակցեց նաև «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր տնօրեն Նարեկ Հարթունյանը:
– Ես շատ տպավորված եմ… Լուսինեն, ինչպես «Նարեկացի» արվեստի միությունը ուխտ է արել` ծառայելու մշակույթին: Մենք տեսանք ամենաբարձր մակարդակի երաժիշտներ և արվեստագետներ: «Նարեկացի» արվեստի միությունը միանում է ձեզ… մենք ձեր կողքին ենք` մեր բոլոր հնարավորություններով, – ասաց Նարեկ Հարթունյանը` հյուրերին նվիրելով «Նարեկացիի» խորհրդանշական նվերները:

«Նարեկացի» արվեստի միություն

Դիտվել է 1449 անգամ:
Print Friendly

Leave a Reply