Հերքում են, որ Գագիկ Ծառուկյանը կապ ունի հայ կնոջը ծեծած իրանցու հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 12, 2013 13:47

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվական ծառայությունը հերքում է, որ «Առավոտ» օրաթերթի  մարտի 12-ի համարում   տպագրված «Իրանցին  հայ կնոջը անպատվել է ու  ծեծել» վերնագրով  հոդվածում  նշված տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Թերթի հրապարակումում ներկայացվել է, որ Իրանի  քաղաքացի  Աբոլֆազլ Ղոլամ  Հասան  Դոլաթխահին, որպես մարզիկ հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, մինչդեռ այդպիսի բան չկա:

«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնապես հայտնում է, որ նման անձի վերաբերյալ ՀԱՕԿ-ում որևէ տեղեկություն ընդհանրապես գոյություն չունի : Հետևաբար Իրանի  վերոնշյալ քաղաքացուց  տուժած  ոմն  Ժաննա Զաքարյանի հայտարարությունը, թե իբր նրա թիկունքին կանգնած է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ  Ծառուկյանը, ակնհայտորեն կեղծ է ու սուտ: Տարօրինակ է , որ Իրանի քաղաքացին  ներկայացվել է որպես Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող մարզիկ:Որտե՞ ղ է  տրամաբանությունը»,-ասված է հայտարաությունում :

Դիտվել է 724 անգամ:
Print Friendly

Leave a Reply