Քննարկվել են հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության հեռանկարները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 8, 2010 13:53

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի Հանրապետության եւ Թուրքմենստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի շրջանակներում հանդիպել է Թուրքմենստանի փոխվարչապետ, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Խըդըր Սապարալիեւին։ Աառանձնազրույցի ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
«Վերջին տարիներին Թուրքմենստանի տնտեսությունը զարգանում է բավական բարձր տեմպերով, եւ նկատվում է կայուն աճ, հատկապես թեթեւ եւ տեքստիլ արդյունաբերությունում մեծ ներդրումներ եւ ժամանակակից գործարաններ։,- ասել է Սարգսյանը:-Այդ փորձն, իհարկե, հետաքրքիր է մեզ համար։ Նաեւ շատ կարեւոր է հասկանալ` ինչպիսի ապրանքներ, ինչպիսի որակ են ապահովում այդ ձեռնարկությունները։ Այստեղ փոխադարձ շահագրգռվածություն կա»։
Սարգսյանն ասել է, որ երկու երկրների միջև ձևավորված բարիդրացիական քաղաքական հարաբերությունները պահանջում են նաեւ տնտեսական հիմք։
«Այստեղ գոյություն ունի բավականին լուրջ չօգտագործված ներուժ, եւ մեր կառավարությունները պետք է գործադրեն բոլոր անհրաժեշտ ջանքերը, որպեսզի տնտեսական փոխհարաբերությունները մեր երկրների միջեւ խորանան եւ ընդլայնվեն»,- ասել է Սարգսյանը։

Դիտվել է 1878 անգամ:
Print Friendly

Leave a Reply