Երևանում կայացել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների առաջնությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 12, 2013 13:33

Երևանում կայացել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի  երիտասարդների առաջնությունը` նվիրված Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին, որին մասնակցել են 136 մարզիկներ:

Տարբեր քաշային կարգերում Հայաստանի չեմպիոն են դարձել Խորեն Թեմուրյանը (50կգ, Երևան), Արտակ Հովհաննիսյանը (55 կգ, Արմավիր), Աշոտ Վելիցյանը (60 կգ, Տաշիր), Արմեն Ալեքյանը (66 կգ, Վանաձոր), Գևորգ Համբարձումյանը (74 կգ, ԲԿՄԱ), Շամիր Աթայանը (84 կգ, ԲԿՄԱ), Ռազմիկ Պողոսյանը (96 կգ, Վանաձոր), Համլետ Աբրահամյանը (120 կգ, Երևան):   

Առաջնությունն անցել է կազմակերպված, մարզիկներից ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել: Առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Լյովա Վարդանյանի խոսքերով` մասնակից 136 մարզիկներից 34-ը պատանիների ավագ տարիքի մարզիկներ էին: Նրանցից 3-ը դարձել են հաղթողներ, ինչը Վարդանյանի տեղեկացմամբ պայմանավորված է նրանով, որ լավագույն երիտասարդ մարզիկներից շատերը ծառայում են հայկական զինված ուժերում:

Դիտվել է 831 անգամ:
Print Friendly

Leave a Reply