Թշնամիների ցանկացած ռազմավարական սխալ կհանգեցնի իրենց իսկ պարտության. իրանցի հրամանատար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 12, 2013 12:47

Իրանցի հրամանատարը ընդգծել է ապագա հնարավոր պատերազմների ժամանակ ընդհանուր պաշտպանության կարևորությունը՝ թշնամիներին նախազգուշացնելով, որ նրանց ցանկացած ռազմավարական սխալ, անշուշտ, կհանգեցնի իրենց իսկ պարտության: Այս մասին հայտնում է Press TV-ն:
«Վերջին երեք տասնամյակի ընթացքում թշնամիները ճանաչել են մեր իշխանության բաղադրիչները, և նրանք պետք է հասկանան, որ իրենց թույլ տված ցանկացած ռազմավարական սխալ կհանգեցնի իրենց իսկ անխուսափելի պարտության»,- այս մասին հայտնել է Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Գոլամ-Ալի Ռաշիդը:
Իրանի զինված ուժերը պետք է բարձրացնեն իրենց պատրաստվածության մակարդակը խաղաղ ժամանակ՝ հնարավոր պատերազմը կանխելու համար: Այս մասին հայտնել է գեներալը:
Անդրադառնալով ԱՄՆ-ի և նրա դաշնակից Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների դեմ հարվածների իրականացման սպառնալիքներին՝ նա նշել է, որ Իրանը կտրականապես հերքում է խաղաղ ատոմի ծրագրի ներքո ռազմական թաքնված բնույթի վերաբերյալ մեղադրանքները:

Arax news

Դիտվել է 1470 անգամ:
Print Friendly

Leave a Reply