Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի արտգործնախարարությունների միջև

Պաշտոնական, Օրվա լուր | | March 12, 2013 11:55

Ս.թ. մարտի 11-ին` ՀՀ ԱԳՆ-ում, Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվեցին հերթական քաղաքական խորհրդակցություններ` համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մակարդակով:

Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը, չեխական կողմից` Հյուսիսային և Արևելյան Եվրոպայի երկրների  տնօրինության ղեկավար տիկին Էլիշկա Ժիգովան:

Հայ և չեխ դիվանագետները քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը: Կարևորվեց հայ-չեխական քաղաքական երկխոսության պարբերական բնույթը, քննարկվեցին առևտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերը: Կողմերը մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

Մարտի 12-ին չեխական պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, ով ներկայացրեց ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցային գործընթացը, Հայաստանի ակնկալիքները ս.թ. նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովից: ԱԳ նախարարի տեղակալը հյուրերի խնդրանքով անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին:

Դիտվել է 992 անգամ:
Print Friendly

Leave a Reply