Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում մեքենաներ են բախվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | մարտի 12, 2013 11:52
Մարտի 11-ին, ժամը 02.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Սամանդ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Սամանդ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ «Մերսեդես»-ի վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը՝ հեռացել է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Դիտվել է 834 անգամ:





Facebook
Tweet This