Տեղաբաշխման աճուրդ՝ 46 շաբաթ մարման ժամկետով
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 8, 2010 13:25
Այսօր տեղի է ունեցել 46 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 300 մլն 150 հազար դրամ, որից մրցակցային` 300 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 300 մլն 150 հազար դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 275 659 521 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.9328 տոկոս է, սահմանային եկամտաբերությունը` 10.3000 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 2 դիլեր և գանձապետական պահառու:






Facebook
Tweet This
Email This Post
