Սաուդյան Արաբիայում որակյալ դահիճները վերանում են
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 12, 2013 11:06
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են թրով գլխատման եղանակով մահապատիժը գնդակահարությամբ փոխարինելու մտադրության մասին:
Մի քանի նախարարությունների ներկայացուցիչներից կազմված հատուկ հանձնաժողովը հանգել է այն եզրակացության, որ երկիրը ստիպված է այդ քայլին գնալ, քանի որ որակյալ դահիճների խիստ պակաս է զգացվում:
Կառավարությունում արձանագրել են, որ ներկայում աշխատող դահիճները խրված են գործի մեջ ու երբեմն աշխատանքի այդ ծավալից չեն կարողանում գլուխ հանել: Նրանք ստիպված գործուղումներ են գնում այլ շրջաններ, ինչը երբեմն հանգեցնում է դատավճիռների ի կատար ածման ուշացման: Ուստի, հանձնաժողովն իշխանություններին խորհուրդ է տվել մահապատիժն իրականացնելու ավանդական եղանակից հեռանալ ու կիրառել գնդակահարությունը:
Սաուդյան Արաբիայում Սահմանադրության դեր է կատարում Ղուրանը, իսկ քրեական օրենսգրքի դեր կատարում են շարիաթի օրենքները, որոնց համաձայն, սոցիալապես վտանգավոր հանցագործությունները պետք է պատժվեն հրապարակայնորեն գլխատմամբ: Սակայն, դահճի մասնագիտության նկատմամբ վերաբերմունքի փոփոխման հետևանքով նոր կադրերի պակաս է զգացվում:
Սովորաբար Սաուդյան Արաբիայում տարեկան գլխատվում է 50-100 մարդ:






Facebook
Tweet This
Email This Post
