Շրի Լանկայում հրաժարվելու են “հալալ”մակնշումից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 12, 2013 10:09

Շրի Լանկայի մահմեդականները հայտարարել են, որ հրաժարվում են “հալալ”մակնշումից` հանուն երկրում հասարակության մեջ ներդաշնակության պահպանման:

Ավելի վաղ բուդդայական վանականները բոյկոտ էին հայտարարել հալալ արտադրանքին, որը ղուրանով  թույլատրվում էր օգտագործել: Վանականների խոսքով, դա խախտում է Շրի Լանկայի բնակչության 90%-ի իրավունքները, որոնք իսլամ չեն դավանում և տանում է ազգամիջյան բախումների հաճախացման: Բուդդայական արմատականները քննադատել են մահմեդականների կենսակերպի այլ առանձնահատկություններ: Իսկ Շրի Լանկայի կառավարության անդամները քննադատել են վանականների դեմարշը ու  մահմեդականներին կողմ արտահայտվել:

Դիտվել է 1436 անգամ:
Print Friendly

Leave a Reply