Անհայտ անձինք Վաշինգտոնի կենտրոնում կրակ են բացել, կան տուժածներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 12, 2013 9:58

ԱՄՆ Կոնգրեսի շենքից ոչ հեռու հրաձգության հետևանքով վիրավորվել է առնվազն 13 մարդ: Դեպքը կատարվել է մարտի 11-ի  գիշերը,  տեղական ժամանակով 02:45-ին:

Երկու ավտոմեքենաներով անհայտ անձինք բնակելի շենքի առջև հավաքված մարդկանց խմբի վրա կրակ են բացել: Վաշինգտոնի ոստիկանության պետ Քեթի Լանիրի խոսքով, վիրավորներից մեկի դրությունը կրիտիկական է, մյուսները թեթևակի են վիրավորվել: Ներկա պահին ոստիկանությունն ուսումնասիրում է տեսահսկման խցիկների տեսագրությունները, հարցուփորձ անում վկաներին, որպեսզի հանցագործներին հայտնաբերեն: Կատարվածի դրդապատճառն անհայտ է:

Տվյալ շրջանը գտնվում է քաղաքի ոչ բարեկեցիկ թաղամասի հարևանությամբ: Անցած տարի  ևս այստեղ նման դեպք էր գրանցվել.այն ժամանակ վիրավորվել էր 7 մարդ:

Դիտվել է 1523 անգամ:
Print Friendly

Leave a Reply