Լիբիայում ավելի քան 400 մարդ է թունավորվել օղուց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 12, 2013 9:45

Լիբիայում անորակ օղուց մահացել է 50 մարդ, 378-ը հոսպիտալացվել են թունավորմամբ: Առաջին դեպքերը գրանցվել են մարտի 9-ին:Ավելի բարդ իրավիճակ է ստեղծվել Տրիպոլիում, որտեղ ամենաշատն են մահացածները:

“Ներկա դրությամբ մենք տեղեկություն ունենք, որ 378 մարդ թունավորվել է անորակ ալկոհոլից”,-հայտնել է հանրապետության առողջապահության նախարարը: Նրա խոսքով,խմիչքի մեջ հնարավոր է մեթանոլ խառնված լինի, որը հանգեցնում է տեսանյարդի աթրոֆիայի ու մահվան:

Ինչպես նշում են միջազգային փորձագետները, Մուամար Քադաֆիին տապալելուց հետո  երկրում թուլացել է թմրանյութերի շրջանառության ու կեղծ ալկոհոլի արտադրության հսկողությունը:

Արժե նշել, որ Լիբիայում ալկոհոլ օդտագործելը մեղք է համարվում ու կրոնական պահանջների համաձայն` արգելված: Դրա համար էլ այդ արտադրանքի պահանջը բավարարվում է “սև շուկայում”:

Դիտվել է 2147 անգամ:
Print Friendly

Leave a Reply