Ձյան առատ տեղումներ կլինեն նաև Փարիզում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 12, 2013 9:34
Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում էներգահամակարգում վթար է տեղի ունեցել, ինչից 50 հազար տնային տնտեսություն է տուժել,առավելապես Մանշ վարչական տարածքում: Տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունները փորձում են մաքրել ձյան կույտերը, հիմնական ճանապարհներին հատուկ տեխնիկա է աշխատում,սակայն ամեն տեղ այդ տեխնիկայի անբավարարություն է: Որոշ շրջաններում քամու արագությունը հասնում է 100 կմ/ժամի:
Իշխանությունները տեղի բնակչությանը խնդրում են ավտոմեքենա օգտագործելուց հնարավորինս հրաժավել:
“Այս եղանակն ամենևին էլ սովորական չէ տարվա այս ժամանակի համար: Առաջիկա օրերին ձյունը կծածկի ֆրանսիայի մայրաքաղաքը”,-հայտնել են օդերևութաբանները:






Facebook
Tweet This
Email This Post
