Փրկարարները բացել են դուռը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 12, 2013 0:00

Մարտի 11-ին, ժամը 15.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շևչենկոյի փողոցի թիվ 7 շենքի 7-րդ բնակարանի բնակիչը վատառողջ է և չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի 4-րդ հերթապահ խումբը:

Դեպքի մասին տեղեկացվել են «1-02» և «1-03» ծառայությունների հերթապահները:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում անօգնական վիճակում հայտնաբերել 1929 թ. ծնված Կիմա Ասատրյանին, ում «1-03» ծառայության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն և տեղափոխել «Էրեբունի» ԲԿ:

Վերջինիս առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր:

Դիտվել է 739 անգամ:
Print Friendly

Leave a Reply