Հրդեհներ` Նոր Խարբերդում և Մեղրիում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 11, 2013 23:52

Մարտի 11-ին ժամը 15.15-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդում` ամառանոցներ տանող ճանապարհին, այրվում է վառելափայտ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.35-ին, մարվել` 15.36-ին:

Անասնագոմի մոտ այրվել է 30 քմ վառելափայտ:

Մարտի 11-ին, ժամը 13.47-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Աբելյան փողոցի թիվ 4 հասցեում այրվում են անասնագոմեր:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է Ժամը 14.19-ին, մարվել` 14.40-ին:

Այրվել են Ա.Հովհաննիսյանին պատկանող վագոն-տնակն ամբողջությամբ (6 քմ), անասնագոմի տանիքը (7 քմ), 2500 քմ խոտածածկ տարածք և 15 ծառ:

Դիտվել է 960 անգամ:
Print Friendly

Leave a Reply