ՃՏՊ՝ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 11, 2013 23:27

Մարտի 11-ին, ժամը 19.40-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չպարզաբանված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 34 LV 747 պետհամարանիշի և «ՎԱԶ 2106» մակնիշի 39 LL 916 ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

ՃՏՊ-ի հետևանքով «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1949 թ. ծնված Վ.Մաթևոսյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղափոխվել է Մարտունի քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան ուղղել են:

Դիտվել է 908 անգամ:
Print Friendly

Leave a Reply