Թուրքիայում Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը առաջարկել է զբաղվել հայաստանցի գաղթականների խնդիրներով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 11, 2013 22:08

«Ակօսը» հաղորդում է, որ Թուրքիայում Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն ընկերների հետ միասին Ազգային մեծ ժողովի նախագահությանը ներկայացրած հետազոտության առաջարկության կապակցությամբ նշել է, որ Ազգային ժողովը հետաքրքրվում է ոչ միայն իր քաղաքացիներին հուզող հարցերով, այլ նաև երկրի սահմաններում բնակվող յուրաքանչյուր մարդու խնդիրներով և այդ պատճառով էլ պարտավոր է լուծման ճանապարհներ գտնել:
Այս համատեքստում Թանրըքուլուն անդրադարձել է Թուրքիայում անօրինական կերպով բնակվող հայաստանցիներին: «Ինչպես նշել է հարգելի վարչապետը՝ մեր երկրում մոտ 100 հազար գաղթական հայ կա: Այս թիվը լուրջ մի հանրություն է մատնանշում: Եթե այսքան մարդ ապաստանում և աշխատում է Թուրքիայում, ինչը ընդունվում է որպես մեր երկրի հյուրընկալության դրսևորում, ապա այդ դեպքում Ազգային ժողովի պարտականություն է համարվում այս մարդկանց հարցերը ուսումնասիրելն ու դրանց լուծում տալը:»,-հայտարարել է Թանրըքուլուն:

Դիտվել է 931 անգամ:
Print Friendly

Leave a Reply