Թուրքիայում «Բուրսասպոր» ակումբի երկրպագուները կանանց վրա են հարձակվել, ակումբը փակման վտագի տակ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 11, 2013 21:21

Կիրակի օրը Ստամբուլում երկու ֆուտբոլային ակումբների՝ «Ֆեներբահչեի» և «Բուսասպորի» միջև տեղի ունեցած հանդիպումից առաջ մի քանի միջադեպ է տեղի ունեցել: Բուրսայից իր 12 տարեկան որդու հետ հանդիպումը դիտելու համար Ստամբուլ եկած հայրը երկու թիմերի երկրպագուների միջև ծագած վեճի արդյունքում երեք տեղից դանակահարվել է: «Բուրսասպոր» ակումբի երկրպագուներին տեղափոխող ավտոբուսից իջած մի խումբ ֆուտբոլասերներ Քադըքյոյ թաղամասում հարձակվել են մարտի 8-ի կապակցությամբ կազմակերպված ցույցից վերադարձող մի ընտանիքի վրա: Նման անկարգություն էլ տեղի է ունեցել Սալը շուկայում, որտեղ կանանց վրա շշեր են նետվել:
Թուրքական «Radikal»-ը խոսել է «Բուրսասպոր» ակումբի երկրպագուների ամենամեծ խմբի՝ «Teksas»-ի առաջնորդներից «Kolsuz» («Անձեռք») մականունով հայտնի Մեհմեդ Գյուզելսյոզի հետ: «Ես էլ եմ քուրդ, Բուրսայում երբեք խտրականություն չեմ տեսել: Սակայն եթե մեր երկրպագուներից են դա արել, ապա թող ոստիկանությունը բերի լուսանկարները, տեսագրությունները, մենք էլ մեկ առ մեկ կբացահայտենք, թե ովքեր են մեր ընկերները, ովքեր՝ ոչ: Թող պրովոկացիայի ենթարկվեն, մենք էլ մեր շարքերից մաքրենք նման մարդկանց:»,-նշել է Գյուզելսյոզը:
Նշենք, որ Թուրքիայի Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության կանանց խորհրդարանը Ստամբուլում մարտի ութի կապակցությամբ տոնակատարություն էր կազմակերպել, որից հետո էլ տեղի են ունեցել այս հարձակումները: Դրանց հետևանքով տասը կին է վիրավորվել, որոնցից երկուսի վիճակը ծանր է: Այս միջադեպը որակվել է որպես ռասիզմի և խտրականության դռսևորում: Կուսակցությունը պահանջում է փակել «Բուրսասպոր» ակումբը:

Դիտվել է 1023 անգամ:
Print Friendly

Leave a Reply